Բարեկամներիցս նրանք, ովքեր եղել են Դաւիթաշէնի իմ այգում եւ առանձնատանը (թէեւ չաւարտուած, բայց կարելի է այդպէս կոչել), կը յիշեն, որ շատ լաւ դաստիարակուած շուն՝ գերմանական հովուաշուն ունէի՝ ՉԻԿԱ անունով։ Այնքան հարազատ էր դարձել, որ նրան դիմելիս հաճախ ասում էի աղջիկս։ Կար եւս մէկը՝ Արջուկը, որ դեռ պատանի էր։ Մի քանի օր առաջ անյայտ պարագաներում երկու շներս էլ անյայտացել են։ Տարիներ առաջ, երբ դեռ բաւարար չափով դաստիարակուած չէր, Չիկային երկու անգամ սխալ պահուածքի՝ այլ շան եւ կատուների խեղդելու համար հեռացրել էի, բայց նա մէկ շաբաթ անց վերադարձել էր, այսինքն՝ կորչող շուն չէր։ Հիմա նա ամեն բան, բազմաթիւ հրամաններ հասկանում էր ու անխափան կատարում՝ մի կեր, դա կատուինն է, հիմա դու կեր, գնա բունդ, գնա ցած՝ ձորի կողմը, վտանգ է սպառնում, բռնիր, նստիր, պառկիր, բարեւ, թռիր (կանգնիր հետեւի ոտքերի վրա) եւ այլն եւ այլն։ Հիմա ես Հայաստանում չեմ, բայց դա որեւէ նշանակութիւն չունի։ Ամեն օր կարող եմ վերադառնալ, սակայն իմ պահապանները, վտանգն ահազանգողները խորհրդաւոր կերպով անյայտացել են։ Մտերիմներս ասում են, որ նաեւ անվտանգութեան տեսակետից իրաւունք չունեմ հանգիստ նայելու երեւոյթին։ Որպէս առաջին քայլ ձեզ եմ տեղեկացնում։ Եթէ որեւէ բան լսել եք, տեսել եք, գրեք ինձ (Ի դէպ օգնականներս եղել են կորած եւ գտնուած շների բոլոր ծառայութիւններում)։ Եւ խորհուրդ տուեք․ ասեք, թէ ձեր կարծիքով ինչը ճիշտ կը լինի անել,-ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանի «աղջիկն ու արջուկը» կորել են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more
more

more