▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Հայրենիքի գող». սա է դաջվելու Նիկոլ Փաշինյանի ճակատին»

««Հայրենիքի գող». սա է դաջվելու Նիկոլ Փաշինյանի ճակատին ու գերեզմանին, եթե նա գերեզման ունենա»,- ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Նա մեջբերեց հենց Փաշինյանի խոսքերը․ «Եթե մեղավոր եմ ժողովրդի առաջ, դատեք ինձ, գնդակահարեք ինձ։ Եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք», այս ինքնապատժի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Սակայն ինչքան էլ ինքն օբյեկտիվորեն գնահատի իր գործունեությունը, այնուամենայնիվ մահապատիժն արգելված է մեր երկրում։ Նրան օրինական պատիժ է սպասվում։ Ճիշտ է՝ «հայրենիքի գող» հանցանքը նկարագրված չէ, սակայն հստակ նկարագրված են պետական դավաճանության, ժողովրդի իշխանության յուրացման, պաշտոնական դիրքը չարաշահելու հանցատեսակները, որոնք սիրով սպասում են իրենց հանցագործին»,- ասաց Ղազարյանը։

***

«Ավելորդ, դատարկ բամբասանքներից զերծ մնալու համար միանգամից հայտարարում եմ՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,- իմփիչմենթի թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք՝ Զուրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու ԱԺ ընտրություններում։

***

«Ամբողջովին կիսում եմ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ իմփիչմենթի հայտարարության հիմնավորումը»,- իր ելույթում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, սակայն, որ ըստ իր պատկերացրածի, իմփիչմենթ պետք է անի իշխանական ուժը կամ իշխանական ուժի հետ միասին․ «Այլ կերպ հնարավոր չէ։ Հիմնավորում եք, որ Կառավարությունը չի կատարել ծրագիրը և պետք է հեռանա, բայց հարց՝ դուք եք հաստատե՞լ այդ ծրագիրը, որ հիմա էլ հաշիվ եք պահանջում։ Այդ ծրագիրը հաստատել են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը և իրենք են հաշիվ պահանջում»,- ասաց Աղազարյանը՝ հիշեցնելով, որ իրենք ևս հայտարարել էին իմփիչմենթ սկսելու մասին և իրենց թեկնածուն էր Էդմոն Մարուքյանը․ «Ասում եք՝ Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է, մեզ չեք վստահում՝ մտածելով, որ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք»,- ասաց Աղազարյանը՝ նշելով, որ այդ ամենի հետ մեկտեղ իրենք պատրաստ են միանալ ժամանակավոր, անցումային կառավարություն ստեղծելու քննարկումներին․ «Նստենք, խոսենք, գտնենք ավելի հարմար թեկնածու, 6 ամսով ստեղծենք ժամանակավոր կառավարություն ու գնանք ընտրությունների և քաղաքական իմաստով հաշվեհարդար տեսնենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- ասաց Աղազարյանը։

***

«ԱԺ-ում Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով լսումներ են, ՔՊ-ում մտադրություն կա՞ միանալու գործընթացին»,- դիմելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին՝ հարցրին լրագրողները: Վերջինս ժպտաց՝ ասելով. «Հետաքրքիր հարց եք տալիս... Անլուրջ օրակարգ է»: Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ ՔՊ-ից կմիանան, ասաց՝ իհարկե բացառում եմ. «Քաղաքական որևէ օրակարգ չկա՝ վարչապետի դեմ իմփիչմենթի ինչ-որ պրոցես սկսելու»:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more