▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը խեղդել է 3 դուստրերին՝ ուսման համար փող չունենալու պատճառով

Պակիստանում Իրշադ Ահմեդ անունով  տղամարդը խեղդամահ է արել իր դուստրերին, քանի որ վերջիններիս ուսման տալու բավարար գումար չի ունեցել: Իր «նպատակին» հասնելու համար տղամարդը կնոջը համոզել էր մասնակցել հրավիրված հարսանիքին և իր հետ տանել միակ որդուն  ու 2-ամյա դստերը: Արդյունքում`  տղամարդը  տանը միայնակ էր մնացել դուստրերի հետ միասին:

Խնջույքից տուն վերադառնալով` կինը հայտնաբերել է  3 աղջիկների անշնչացած մարմինները, որոնք դրված են եղել ակնողնու վրա: Կնոջ խոսքով`  իր ամուսինը միշտ համարել է, որ աղջիկներն անպիտան են, ավելին`   սպառնացել է սպանել նրանց: Պատկերն էլ ավելի էր  լարվել 4-րդ դստեր լույս աշխարհ գալուց հետո: Տղամարդու կարծիքով`  4 աղջիկ ունենալով իրենք բոլորը սովամահ կլինեին, որովհետև ուսման տալն ու ամուսնացնելը մեծ ծախսերի հետ է կապված:  Ներկայումս  Ահմեդը հետախուզման մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more