▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայր ու տղա են, պատվեր են կատարել. նոր տեղեկություններ՝ Գևորգ Ստեփանյանի մեքենան այրելու գործով

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ իրավապահները հայտնաբերել են Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու գործով կասկածյալներից 22 ամյա Անդրանիկին: Վերջինս ապրում է Փարաքարում:

«Մեր տեղեկություններով՝ իրավապահները դուրս են եկել հետքի վրա, ավտոտնակից հայտնաբերել են նաև հանցագործության իր մոպեդը, որով կասկածյալը հասել է Ստեփանյանի տան մոտ, այրել մեքենան և հեռացել: Գործի մեջ ներգրավված է եղել նաև վերջինիս հայրը: Իրավապահները շարունակում են գործողությունները:

Ստեփանյանը հաստատեց տեղեկությունը: Նա շարունակում է պնդել՝ անձնական որևէ խնդիր չի ունեցել, և իր ընտանիքին պատկանող մեքենան այրել են քաղաքական դրդապատճառներով», -գրում է սկզբնաղբյուր կայքը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more