▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայությունը չպետք է մոռանա իր պատմական դառը փորձը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կարող է տեղի ունենալ Սարգսյան-Ալիև հանդիպում:

Ապրիլյան պատերազմը արմատապես փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած ապակառուցողական քաղաքականությունը և նեկրոֆիլ գործողությունները ապացուցում են, որ նրանք չեն պատրաստվում "պատերազմի հարացույցը" փոխարինել "խաղաղության հարացույցով":

Դա հանգեցնում է այն եզրակացության, որ հայկական կողմերին անհրաժեշտ է կիրառել միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus սկզբունքը (իրավիճակի արմատական փոփոխություն), և որդեգրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերկայության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմաններով ճանաչման քաղաքականություն:

Ապակառուցողական քաղաքականության, նեկրոֆիլիայի և զավթողական ամբիցիաների վառ օրնակ է ադրբեջանցի դեպուտատի կոչը՝ Զանգեզուրը միացնել Ադրբեջանին:

Ստեղծված պայմաններում հայ կառավարող էլիտայի և ամբողջ Հայության առջև կանգնած են հետևյալ խնդիրները.

1. Չհամաձայնվել բանակցություններ վերսկսել առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի, ով կունենա մասնակից կողմերի հետ հավասար իրավունքներ:
2. Չգնալ որևէ տարածքային զիջումների, քանի որ այդ քայլը միայն կբացի թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը՝ ստեղծելով անվտանգային նոր խնդիրներ Հայության համար: Բացի դրանից ինչ փոխզիջման մասին է խոսքը, երբ մենք արդեն զիջել ենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը և Դաշտային Ղարաբաղը:
3. Շարունակել ակտիվորեն բարձրացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Դաշտային Ղարաբաղի ազատագրման խնդիրը:
4. Տարածված հայտարարության մեջ խոսվում է «վստահության վերականգնման» մասին: Սակայն վստահությունը չի կարող վերականգնել, քանի դեռ միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջև, իսկ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂՀ անկախունը:
5. Նշված պայմանները պետք է հանգեցնեն Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը:

Ամբողջ աշխարհի  և գիտակցի, որ ՄԵՆՔ ենք մեր անվտանգության երաշխավորը…

Մարիամ Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more