«Այսօրվա դրությամբ Սիրիայում մնում է շուրջ 40,000 հայ, 15-16,000-ը Հայաստանում է, մոտավորապես նույնքան էլ գտնվում են Լիբանանում: Սիրիահայությանն այնպիսի հարված հասցվեց, որ նույնիսկ կախարդական փայտիկով եթե խաղաղություն հաստատվի, նախկին գաղութը էլ չի լինի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի, սիրահայերի խնդիրների մասին՝ ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը:
Նրա խոսքով սիրիահայերն այսօր Հայաստանում ունեն բնակարանի խնդիր.
«Որոշ ժամանակ առաջ հայտնեցին «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման մասին, իսկ նման բան չկա: Ունեն նաև աշխատանքի խնդիր: Մարդը դեռ գործը չսկսած՝ եկամտահարկ են վերցնում, իսկ Սիրայում գործը սկսելուց 2 տարի հետո են գալիս հարկ վերցնելու»,-նկատեց Գևորգ Յազըճյանը:
Անի Կարապետյան