▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհիները՝ հայ տղաների թերության մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հայ տղաների առավելությունների մասին, ես ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայուհու էլ հարցնես, բոլորը միաբերան կասեն՝ հոգատարություն, ուշադրություն, հարգանք ու կին արմատի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք /բացառությունների մասին չենք ասում/, այ թե ինչ են մտածում մեր հայուհիները հայ տղաների բացսական գծերի մասին, կփորձենք պարզել հենց հիմա ու հուսանք այս նյութը շատերին մտածելու ու փոխվելու հնարավորություն կընձեռնի:

Հայուհիները մեծ մասը նշում են, որ հայ տղու կարևոր թերությունը դա «Գլուխ գովան» լինելն է, որը շատ արագ «սևացնում է» մնացած դրական կողմերը: Իհարկե, միայն աղջիկները չէ, որ պետք է հետևեն իրենց հիգենիային ու բողոքների մի մասն էլ այն է, որ տղաները շատ չեն ուշադրություն դարձնում դրան՝ նշելով, որ «հիգենիա» ասվածը դա մեյքափը կամ ոտերի մազերը մաքրելը չի:

Այժմն նշենք մի քանի բացսական կետեր, որոնց մասին խոսել են հայուհիները՝

1. Անվստահություն աղջիկների՝ մանավանդ իրանց ընկերուհիների հանդեպ:
2. Շատ բարձր ինքնագնահատական:
3. Իրանց չունեցածը՝ ուրիշի ունեցածը քննադատելու հաշվին կոծկելը:
4.Կոմպլեքսավորված:
5. Պճնամոլությունը:
6. Ճկույթի եղունգները երկարացնելը:
7. էն որ շնորհքով լինելը համարում են ղզիկություն:
8. Սպորտային շալվարը,կոշիկներով հագնելը:
9, Մտածում են, որ աղջիկները միայն ճաշ եփելու համար են:
10, Աղջիկների վրա ինքնահաստատվելը:
11, Նախկին ընկերուհու մասին վատ արտահայտվել:
12. Բամբասկոտություն:
13. Փողոցում թքելը:
14. Ապագա ու ներկա զոքանչների մասին վատ արտահայտվելը:
15. Անկապ տեղը երդում ուտելը:
16. Ռեպլիկ թողնելը:
17.. Մտածել, որ եթե կնոջն օգնեն տնային գործերում, դա ամոթ է:

Եվ վերջում մի մեծ թերություն էլ ես ասեմ /դուխով ասում եմ, քանի որ ես չունեմ դա/, երբ իրեն սիրող աղջկա հետ քնում են, հաջորդ օրը գլուխ են գովում ու սաղ ընկերներին պատմում են:

Հ.Գ. Բայց միևնույն է համարյա բոլորը նշեցին, որ հայ տղաների նման տղաներ աշխարհում չկա....

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more