▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհին աղոթքով ձմռան ճանապարհից ցրել է մառախուղը

Մոտենում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը (տոնացույցում «Առաջավորաց պահք»)։ Այս տոնով է սկսվում  Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ պահքի 49–օրյա զսպվածության շրջանը ավարտվում է Զատիկով։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ, Սուրբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում՝ նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ է ուղիղ 63 օր։ Այս տարի այն կնշվի հունվարի 23-ին:

«Ցանկանում եմ, որ դառնա մեր օրերի ավանդույթներից մեկը: Հիշում եմ՝ ձմեռ էր, Արցախ էինք մեկնում, իսկ ճանապարհին ահավոր մառախուղ էր, ձյուն: Բոլորը քնել էին, եթե ես էլ քնեի, ապա վարորդի վիճակը նախանձելի չէր լինի: Սկսեցի մտքումս Սուրբ Սարգսի աղոթքն ասել: Զգում եմ՝ մառախուղը միանգամից ցրվեց: Վարորդը շրջվեց, թե աղջիկ ջան, խոստովանի՛ր, ի՞նչ էիր անում: Ասացի՝ աղոթում էի: Հարցրեց՝ ո՞ւմ: Պատասխանեցի՝ Սուրբ Սարգսին: Ասաց՝ Հայր մերն էիր ասո՞ւմ: Պատասխանեցի՝ չէ ու տվեցի նրան թղթի վրա գրված աղոթքը: Վարորդը խոստացավ ձմռան ճամփա ելնելիս անպայման արտասանել այն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին կից «Ռոտոնդա» թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more