▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց Եկեղեցու գահակալի հասցեին «անկաշկանդ» արտահայտվողները պետք է վերընթերցեն Կաթողիկոսի ասածը

Կարծում եմ, որ այս պահին համացանցային և մեդիա տիրույթում Հայոց Եկեղեցու և նրա գահակալի հասցեին «քաջաբար և անկաշկանդ, նախանձախնդիր և հայրենասեր» արտահայտվողները պետք է վերստին ընթերցեն Ամենայն Հայոց Հայրապետի ասածը («Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգեւոր կյանքը զորանա») և փորձեն հասկանալ, ապա հետևություններ անեն իրենց իսկ կյանքի համար: Եվ եթե ստացվի, ապա` փառք Աստծո, ամեն ինչ դեռ կորած չէ և հույս կա:

Վահրամ քահանա Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more