▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար՝ Աջափնյակ վարչական շրջանում

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, նաև Երևանի ավագանու անդամներ ու բազմաթիվ բնակիչներ:

Խաչքարի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խաչքարի տեղադրմանն աջակցած Երևանի ավագանու անդամ Գրիգորի Գրիգորյանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խաչքարի հարակից հատվածում նաև ծառ է տնկել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more