Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայոց բանակի զինվորը բացի երկրի անվտանգությունը ապահովողը լինելուց , կատարում է նաև մի շարք գերատեսչությունների աշխատանքները:
Հաոց բանակի զինվորը կատարում է մշակույթի նախարարության պարտականությունների մեջ մտնող գործառույթներ՝ պահպանում ու վերանորոգում է պատմամշակույթային արժեք ունեցող հուշարձանները, որոնք թողնված են բախտի քմահաճույքին, խրամատներում Հայ երգի - պարի պահպանման ու տարածման մեծ գործ անում: Հայոց բանակի զինվորը կատարում է արտաքին գործերի նախարարության գոծառույթը՝ ազերական դիրքերի դեմ դիմաց ծածանում է Արցախի ու Հայաստանի դրոշները, ստիպում է Ալիևին հաշվի նստել Արցախի դիրքերում նստած զինվորի հետ, պատշած կերպով ընդունում, ներկայացնում ու ճանապարհում է միջազգային կառույցների անդամներին: Հայոց բանակի զինվորը կատարում է կապի և տրանսպորտի նախարարության գործառույթը՝ ապահովում է անվտանգ տրանսպորտային կապ Արցախի և Հայաստանի քաղաքների ու գյուղերի միջև, մշտապես բաց ու բարեկարգ պահում կենսական նշանակություն ունեցող ճանապարհները: Հայոց բանակի զինվորը կատարում է սփյուռքի նախարարության գործառույթը՝ սերտ կապ է ապահովում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև , զինվորին ուգնության հասած սփյուռքահայերը վկա: Հայոց բանակի զինվորը կատարում է ... ո՞րն ասեմ, ո՞րը թողեմ, Հայոց բանակի զինվորը Հայոց Աշխարհի Աստվածն է...
Լուսանկարում՝ Վահե Ալեքսանյանն է