▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկոյին նվիրված համերգին Էրեխու նման լացում էի… նվագեցի, բայց խեղդվում էի…». Կամո Սեյրանյան

«Խոստովանություն» հաղորդման հերթական հյուրը երաժիշտ, դուդկահար, ՀՀ վաստահավոր արտիստ Կամո Սեյրանյանն էր, որի ընթացքում հաղորդավարի՝ Արայիկ Համբարձումյանի, հարցին թե եղել է, որ Կամո Սեյրանյանը բեմում հուզվի և չկարողանա նվագել՝ դուդուկահարը պատասխանել է.

«Հայկոյի մահից հետո իրեն նվիրված առաջին համերգն էր՝ ծննդյան օրը։ Ես խեղդված, մի կերպ նվագեցի, վերջացրեցի։ Մինչև իմ ելույթը կուլիսներում մենք՝ իրար հանգատացնում էինք։ Երեխու նման զռում էի , ասում էի, որ չեմ կարող նվագել։

Ինձանից առաջ ելույթներն էի նայում, էկրանին Հայկոյի վիդեոները ու քանդվում էի… Նվագեցի, բայց կեսից արդեն խեղդվում էի՝ մի կերպ ինձ հավաքեցի»։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more