▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկազ Բարսեղյանը սպանվել է առանձին դաժանությամբ. կտրել են ձեռքի երակը, ծեծի ենթարկել, կոտրել կոկորդի ոսկորը

 

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը սպանվել է համածառայակիցների գործողությունների առանձին դաժանության հետևանքով: 
 
«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ նախաքննության արդյունքներով` քննիչը հիմնավորված է համարել, որ կազմակերպված խումբը գործել է առանձին դաժանությամբ՝ կուրսանտին զրկելով անգամ որևէ կերպ օգնություն կանչելու հնարավորությունից. մասնավորապես՝ փակել են բերանը, անշարժացրել։
 
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ կուրսանտի դին հայտնաբերվել է հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ մահացած։ Սակայն պարզվել է, որ դա եղել է ինքնասպանության իմիտացիա. երիտասարդը սպանված է եղել մինչ այդ։ 
 
Մասնավորապես՝ մի քանի այլ զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող -ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։ 
 
Ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին:
 
Նրա  սպանության մեջ մեղադրվում են նույն զորամասի զինծառայողներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը: 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more