▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է

armenpress.am-ը գրում է.

Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է: Մեզ հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Ինքնությունը պարզվել է, անհայտ կորած Արգիշտի Գաբոյանն է: Նրա հայրն այստեղ էր, արդեն ճանաչել է: Մարմինը տեղափոխում են Հայաստան: Այլ անհայտ կորած չունենք»,- նշեց Քոչարյանը:Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` ապրիլի 20-ին ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more