▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին. Դավիթ Բաբայան

Ինչպես արդեն հայտնել էինք,  Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում այսօր` ապրիլի 10-ին, զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։

Մարմինների փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին:

Ադրբեջանական զոհերի փոխանակման մասին հստակ թիվ նա չի հայտնել:

 

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանի խոսքով, Արցախը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով նույնպես դիակներ է փոխանցել: Դրանք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքեով զոհված ադրբեջանցիների դիակներն են: Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված:

Վիկտոր Քոչարյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների այն հաղորդումները, թե փոխանակման ժամանակ հայկական դիրքերից կրակոցներ են հնչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more