▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմը չի թաքցնում զոհերի թիվը

Էլի ստիպված ենք որոշ պարզաբանումներ տալ։

Որոշ մարդիկ մեկնաբանություններում մեր վերջին օրերի կորուստների մասին մարդիկ պարբերաբար գրում են, թե «սա ամսի 2-4-ի զոհերն են, որ թաքուն էին պահում»։

Ավելի հիմար միտք դժվար է պատկերացնել։ ՊՆ խոսնակ առաջին իսկ օրից պարբերաբար անուն առ անուն հրապարակում էր մեր նահատակների մասին տվյալներ, «հրադադարից» անմիջապես հետո արագ ճշտվեցին ու հրապարակվեցին ընդհանուր առմամբ 80-ից ավելի զոհվածների անունները։ Ու այդ ֆոնին ինչ-որ մարդկանց լուրջ թվում է, որ 1 հոգու անուն 10 օր թաքո՞ւն էին պահելու։

«Հրադադարի» մասին։ Որոշ մարդիկ այնպիսի զարմանքով են հարցնում, թե «բա որ հրադադար է, ինչո՞ւ ենք էլի զոհեր ունենում», կարծես լուսնից իջած լինեն։ 22 տարվա հրադադարի զոհերի մասին չե՞ն լսել։

Այս պահին այդ «հրադադար» կոչվածը նշանակում է մի բան. մարտերը ու փոխհրաձգությունը ցածր ինտենսիվությամբ են ու խոշոր տրամաչափի հրետանի հիմնականում չի կիրառվում։

Razm.Info

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more