▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական ժյուրին` դիլետանտ է և խայտառակում է ռեսպուբլիկան»

Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է 

«Եվրատեսիլի հայաստանյան ժյուրիի մասին։

Ես, իհարկե, հակված եմ մտածել, որ մեր ժյուրիում մեգապրոֆեսիոնալներ են նստած, ովքեր չունեն որևէ խնդիր լսողության, երաժշտական ճաշակի և տարրական դիվանագիտական մտածողության հետ։

Որքան էլ մեզ համոզենք, թե Եվրատեսիլը քաղաքականացված չէ, միևնույն է` բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ նման մրցույթներն առանց քաղաքական ենթատեքստի անհնար է պատկերացնել։

Այժմ հարց մեր ժյուրիի անդամներից յուրաքանչյուրին և բոլորին միասին։

Հունաստանի պատվիրակի կատարման մեջ ի՞նչը ձեզ դուր չի եկել։

Ես առնվազն իսպանական ամոթ եմ ապրում այն փաստից, որ մեր ժյուրին Հունաստանի ներկայացուցչին շնորհեց 0 բալ, այն դեպքում, երբ թե՜ երգն էր լավը, թե՜ բեմադրությունը, թե՜ երգի թեման էր մեզ հոգեհարազատ և առնվազն մեր համատեղ վշտի մասին էր։

Ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ այս տարի Հունաստանը ներկայացրել էր բալլադ Պոնտոսի հույների ցեղասպանության մասին։

Հարգելի՜ Սիմոն, Լիլիթ Նավասարդյան և մնացածներ, այդ ի՞նչն էր ձեզ այդքան դուր եկել Ուկրաինայի կատրման մեջ, ինչը չկարողացաք այդպես էլ լսել Կլավդիայի երգում, կամ ինչպե՞ս կարողացաք էստոնական` որևէ մշակութային արժեք չներկայացնող հայփաերգին տալ միավոր, բայց չնկատել Հունաստանի գեղեցիկ երգն ու կատարումը։

Արդյո՞ք պետք է ենթադրել, որ ցեղասպանության թեման էր ձեզ ետ պահել` Հունաստանին միավոր տալուց։ Այլ բացատրություն չեմ գտնում։

Ի պատիվ մրցույթի երկրպագուների ու հայ հանդիսատեսի պետք է նկատել, որ հայ հանդիսատեսը Հունաստանի ներկայացուցչին տվել է 8 միավոր, և դա հրաշալի է։ Դա նշանակում է, որ մեր հանդիսատեսը ժյուրիից մի քանի անգամ ավելի պրոֆեսիոնալ է, ավելի լավ ճաշակ ունի ու ավելի ուժեղ դիվանագետ է։

Հունաստանը մեզ համար եղբայրական երկիր է։

Հունաստանի երգի թեման մեզ ավելի քան հարազատ է։

Հունաստանի երգչուհու կատարումն առավել քան գեղեցիկ էր ու պրոֆեսիոնալ։

Իսկ հայկական ժյուրին` դիլետանտ է, կողմնապահ և ուղղակի խայտառակում է ռեսպուբլիկան։

Եվ մենք ՊԵ՜ՏՔ է խոսենք սրա մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more