Համացանցում քննարկում են «Նոա» ֆուտբոլային ակումբի վերջին խաղը։
Արարատ Դալաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայկական ֆուտբոլի խայտառակ վիճակը․ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն պարտվում է գաճաճ պետություն Ջիբրալթարի կիսապրոֆեսիոնալ թիմին...
Ինտերֆուտբոլն էլ արձանագրում է․
Բառեր չկա․․․Սա այն մրցակիցն էր, որին «Նոան» պարտավոր էր հաղթել, նույնիսկ աչքերը փակ․․․
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կայացած «Լինքոլն Ռեդ Իմպս»-«Նոա» առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում «Նոան» ոչ մի կերպ չկարողացավ մեկ գոլ խփել ու հաղթանակ կորզել։ 120 րոպեներից հետո գրանցվեց 0:0 հաշիվը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ. «Նոան» պարտվեց 5:6 հաշվով` Եվրոպա լիգայում ավարտելով մրցելույթը։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից նշակետից աչքի ընկնել չկարողացան Սերգեյ Մուրադյանն ու Յան Էթեկին։
Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում, որտեղ ակումբի մրցակիցը դեռ հայտնի չէ։
«Լինքոլն Ռեդ Իմպսն» էլ դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։