yerevan.today-ի տեսանյութում. «Ամերիաբանկի» փոքր բաժնեմասի նախկի բժնետետեր Արտաշես Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պարտվելուց հետո պատրաստ է անցնել հայկական դատական բոլոր ատյաններով, հաջողություն չգրանցելու դեպքում էլ՝ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նշենք, որ Հովհաննիսյան ընտանիքը «Ամերիաբանկի» (նախկին «Հայներարտբանկի») բաժնետեր էր, սակայն պատահաբար պարզվել էր, որ բանկը, առանց Հովհաննիսյաններին տեղեկացնելու, կոնսոլիդացիայի միջոցով տիրացել է բաժնետոմսերին: Սկսվել էր դատական գործընթաց: 2015թ. նոյեմբերի 13-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով վճիռը, որի համաձայն, անհիմն լինելու հիմքով, Արտաշես Հովհաննիսյանի հայցը մերժվեց: