ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով Դավիթ Խաժակյանի հետ իր զրույցի տեսագրությունը, գրել է.
«Երեւանի քաղաքապետը, ով ի պաշտոնե տեղական մակարդակով առաջնորդ է, Արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ պանդեմիայի ողջ ընթացքում «թաքնվել» էր: Ժողովուրդ ջա'ն, նորմալ է, որ մարդը վախենում է վարակվել, բայց կա մի կարեւոր հանգամանք, նման մարդը չի կարող հանրային առաջնորդի դերակատար լինել: Նա չպետք է ունենա հանրային պաշտոն: Մասնավոր սեկտորում աշխատի, քո համար վախեցիր: Հայկ Մարությանն ուղղակի ժողովրդի հույսերը չի արդարացրել եւ նա հանդիսանում է այս իշխանության ամենամեծ կույրաղիքը, ամենացավացող կույրաղիքը, եւ Նիկոլ Փաշինյանը մեծ պրոբլեմի առաջ է կանգնել: Որովհետեւ նրա հրաժարականի պարագայում իրենք նաեւ չունեն ուրիշ մարդ, ում կարող են ընտրել այդ ցուցակից: Սա խորը պրոբլեմ է իշխանության համար եւ հենց ինքն էլ տապալելու է գործող իշխանությանը, որովհետեւ հենց Երեւան քաղաքը որպես ամենամեծ ընդդիմադիր կենտրոն, գեներացնում է ամենամեծ դժգոհությունը, եւ Հայկ Մարությանը դրա առաջամարտիկն է: Նա իշխանության ոտքին ամեն օր կրակում է»,- նշել է նա: