▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը «ծայրահեղ ծանր է».azatutyun.am

azatutyun.am-ը գրում է .Բանտախուցը փոխելու պահանջով 5 օր հացադուլ հայտարարած Կյուրեղյանը արդեն մի քանի օր է հրաժարվել է նաև ջրից։

Դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը, ըստ հարազատների, ծայրահեղ ծանր է։

«Այսօր արդեն երրորդ օրն է ինքը ջրադուլի մեջ ա: Հուսադրող չէր առողջական վիճակը, կարելի է ասել՝ ծայրահեղ: Ես այդպես եմ գնահատում հյուծվածության աստիճանը և ընդհանրապես իր վիճակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

Արմենակ Կյուրեղյանի խոսքով, որդին այս ծարյահեղ քայլերին դիմել է, քանի որ քրեական տարրերի հետ նույն խցում գտնվելը լրջորեն սպառնում է նրա կյանքին ու առողջությանը․  - «Ստեղ արդեն ուրիշ մոտեցումներ են սկսվել, որը հնարավոր չէ պարզել, ճշտել: Եվ այդ բոլորից պաշտպանվելու միջոցը արդեն հացադուլն էր, որը իր դերը չի կատարում: Գումարվել է ջրադուլը: Ես կարող եմ մի բան փաստել, որ հացադուլը և ջրադուլը Հայկը իր կյանքի և առողջության համար է կատարում»: 

Կյուրեղյանի պահանջներին քրեակատարողական հիմնարկում քաջատեղյակ են, սակայն բանտախուցը փոխելու վերաբերյալ առայժմ քննարկում անգամ չի եղել։ Կառույցից տեղեկացրին՝ Հայկը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more