▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Դեմոյանը զավթել է տնօրենի աշխատասենյակը, որն արդեն իրենը չէ. ԿԳ նախարար

Հայկ Դեմոյանը տնօրեն չէ: Որոշում է կայացվել եւ Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ը դարձել է հիմնադրամ: Դրա արդյունքում հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գեւորգ Վարդանյանը, հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի արված գրառմանը ֆեյսբուքում:

 

 

«Հայկ Դեմոյանն անցյալ տարվա սեպտեմբերին մեկնել է Հայաստանից, սկզբում պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, այնուհետեւ նույն Վարդանյանը: Այս տարվա հունիս ամսին Հայկ Դեմոյանը վերադարձել է արտերկրից եւ զավթել է տնօրենի աշխատասենյակը, ինչպես նաեւ օգտագործել ծառայողական ավտոմեքենան»:

 

 

Կարդացեք նաև՝ 

Հինգ հարց` նախարար Արայիկ Հարությունյանին

Կարդացեք նաև՝

Ներխուժում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more