▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հային Ուզբեկստանում խոշտանգում են՝ արմատական իսլամիստական գործունեության մեղադրանքով

 

azatutyun.am-ը գրում է. Ուզբեկստանի քաղաքացի Արամայիս Ավագյանին, ընտանիքի և պաշտպանի պնդմամբ, ուզբեկական մեկուսարաններում ամիսներ շարունակ խոշտանգում են՝ փորձելով պարտադրել ցուցմունքներ, թե ինքը ներգրավված է եղել ահաբեկչական խմբավորումներում:

33-ամյա Արամայիսը երկու անչափահաս երեխա ունի՝ 4 տարեկան Միլենան և 11 ամսական Անդրանիկը:

Արամայիս Ավագյանին առևանգել են սեպտեմբերի 4-ին, տևական ժամանակ հարազատները տեղեկություն չեն ունեցել նրանից, հիմա գիտեն, որ նա մեղադրվում է «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու» փորձերի մեջ:

Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունը գործի նախաքննությունն ավարտել է դեկտեմբերի 7-ին, դատական առաջին նիստը պետք է նշանակվի գալիք տարի: Արամայիսի հարազատները, հերքելով պաշտոնական պնդումները, հակադարձում են, որ այս պատմությունը սկսվել է բիզնես շահերից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Լուսանկարում՝ Արամայիս Ավագյանը՝ որդու հետ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more