▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայի վերջին խելքը

Այս խոսքերի մեջ կա մեծ խորություն,քանի, որ այն ծնվել է ժողովրդի սրտից և կյանքից բխած ճշմարտության մեջ:

Աշխատասեր ենք մենք, այո՜, մեր խնայողությունը հասնում է անգամ ժլատության,ջանք ու եռանդ դնելով ցանկանում ենք վաստակել, վաստակել , հարստանալ:Դարձանք հարուստ՝ուրեմն հասանք մեր նպատակին:Այս նպատակի համար զոհում ենք ամեն ինչ, դառնում մեկ մեկու օտար, ինչ որ տեղ թշնամի, սառնասիրտ:Այսպիսին ենք, այսպիսին ենք մինչ գերեզմանի դուռը, մինչ գերեզմանոց:

Գերեզմանոցում դառնում ենք մի ուրիշ մարդ, քար անտարբեր, անսիրտ վիճակից փոխվում, բոցավառվում մարած կայծերով, ցավում, տանջվում,արտասվում:Կարծես հետադարձ հայացքով չափում ենք մեր անցած ճանապարհը,մեր խղճի տանջանքը խառնվում է մեր մահվան տեսելքի հետ...

Ակնարկս մեկն է, ապրել է պետք մշտապես գերեզմանոցում ապրած մեծ զգացումով,ՀԱՅՐԵՆԻՔՆ է՝ հրամայում,համարենք կտակ մեր նախորդներից:

Կարեն Շահազիզյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more