▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայի «ջանքերով» Թուրքիան ներկայացնող մասնակցին որակազրկել են

Ռիգայում կայացած «Ռիգա Սիմֆոնիա-2015» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնից Երևանի մշակույթի պետական քոլեջի սաները` տարբեր տարիքային խմբերում, Հայաստան են վերադարձել 4 մրցանակով` երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներով: «Միջազգային հիթ» անվանակարգում Սարո Գեւորգյանն արժանացել է առաջին մրցանակի` ոսկե մեդալ: «Ժողովրդական հիթ» անվանակարգում Գրիգոր Գրիգորյանը նույնպես գրավել է առաջին հորիզոնականն ու վաստակել ոսկե մեդալը: Իսկ «Երկրի հիթ» անվանակարգում արծաթե մեդալի է արժանացել Էդմոն Մեխակյանը` երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար: Հայաստանյան պատվիրակության միակ իգական սեռը ներկայացնող երգչուհի Անի Թամամյանը «Հեղինակային հիթ» անվանակարգում արժանացել է բրոնզե մեդալի` գրավելով երրորդ հորիզոնականը:

Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է երգիչ, Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ով այս տարի հանդես է եկել ժյուրիի կազմում՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի թեժ էր պայքարը: Ի դեպ, Վ.Կիրակոսյանի «ջանքերով» Թուրքիան ներկայացնող մասնակցին որակազրկել են. «Թուրքիան ներկայացնող աղջնակն, ով իրոք հզոր ձայն ուներ ու լավ կատարեց հանդես էր գալիս «Ժողովրդական անվանակարգում» սակայն կատարեց թուրքական ժամանակակից էստրադային գործերից.

«Կատարման ընթացքում ես ժյուրիի մյուս անդամներին ասացի, որ սա իրենց ֆոլկը չէ: Երբ ավարտեց իր ելույթը հարցրեցի իսկ ի՞նչ երգ ներկայացրեցիք, ասաց մոդեռն-ֆոլկ, ես իրեն պատասխանեցի, որ սա ձեր ժամանակակից էստրադային գործերից է, նա զարմացավ: Հարցը դրվեց այնպես, որ ես ասացի հրաշալի ձայն ուներ եւ լավ կատարեց երգը, բայց, քանի որ երգն անվանակարգին համապատասխան ընտրված չէր, չեմ քվեարկի: Ժյուրիի մյուս անդամները եւս բարձրացրեցին աղմուկ, հրավիրեցինք մրցույթի կազմակերպիչներին ու իրենց պատվիրակության ղեկավարին, հասկանալու թե ինչումն է կայանում , նա արդեն չկարողացավ ստել եւ ասաց`այո, հայը ճիշտ է ասում: Այդպես, անմիջապես մասնակցին որակազրկեցին եւ պիտի ասեմ, որ շատ ծանր տարավ աղջիկը, քանի որ հավակնում էր Գրան պրիին: Ես իրեն ասացի, եթե համապատասխան անվանակարգում ելույթ ունենայիր, քեզ տասը` ամենաբարձր միավորը կնշանակեի: Բայց, նրան բացառության կարգով այլ անվականրգում թույլատրեցին մասնակցել , որտեղ զբաղեցրեց 3-րդ տեղը: Ես դեմ չեղա իհարկե, այդքանն էլ բավարար էր, թող իրենք հասկան, որ չի կարելի նման բաներ անել»,-պատմեց Վ.Կիրակոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more