▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի կոտորածը ցեղասպանություն չէ. Թրամփն ուղղակիորեն հակասում է Կոնգրեսին. BBC

Նախորդ շաբաթ տեղի ունեցած պատմական քվեարկությունը զայրացրեց Թուրքիային, որը միշտ հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, գրում է BBC-ն։

Թուրքիայի ԱԳ նախարարություն էր կանչվել ԱՄՆ դեսպանը՝ արտահայտելու իրենց զայրույթը քվեարկության կապակցությամբ՝ ԱՄՆ-ին մեղադրելով «պատմությունը քաղաքականացնելու» մեջ

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները չի դիտարկում որպես ցեղասպանություն՝ հակասելով ԱՄՆ Սենատում միաձայն ընդունված բանաձևին

«Կոտորածները տեղի են ունեցել Օսմանյան կայսրության վատթարագույն օրերին, որը ներկայիս Թուրքիա պետության նախորդող ժամանաշրջանում էր։


«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը: «Մեր տեսակետներն արտացոլված են անցյալ տարվա ապրիլից այս հարցի վերաբերյալ նախագահի վերջնական հայտարարության մեջ»,- հավելել է նա:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more