Համացանցում մեզ ակտիվորեն «հսկում» են մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ոչխարները: Ամեն բան այստեղ չենք կարող խոսել, ամեն խնդիր չենք կարող բարձրաձայնել, բայց դա չի նշանակում, որ մենք ապրում ենք այն երկրում, որի մասին երազում էին մեր նահատակված ու կռված տղերքը: Միգուցե ոմանց երազած երկիրն է, ովքեր պետության հաշվին աշխարհով մեկ ման են գալիս, տուն ու տեղ նվեր ստանում պետությունից, մեդալներ ու կոչումներ ստանում: Չէ, դրանք պատահական մարդիկ են, դրանք հաստատ պատմության մեջ կմնան միայն ու միայն իրենց այն նվաստացուցիչ մականուներով, որոնցով կնքել է ժողովուրդը: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքը գործում է միայն այն դեպքում, երբ դու հանրապետական չես, երբ դու հանրապետականի համար ձայներ չես բերել, լցոնում չես արել, իսկ եթե այս ամենը դու արել ես, օրենքը կգործի ի օգուտ քեզ: Եթե դու փորձես խոսել, քննադատել, ապա քեզ գործից կհեռացնեն (կապ չունի՝ մասնավոր, թե պետական ոլորտի աշխատող ես), եթե դու փորձես հակադարձել իշխանության ներկայացուցչին ու ասել, որ թանը սև չէ, այլ սպիտակ է, ապա դու կհայտնվես ճաղերի հետևում: Կապ չունի՝ դու մասնագետ ես, թե մասնագետ չես, կարևորը՝ մի երկու սիրաշահող խոսք ասես, ու PR-շիկները քեզ կդարձնեն մեգաաստղ... Հայը 1988թ.-ին այս Հայաստանը չէր ուզում, երբ գործադուլ ու դասադուլ էր անում...
Կիլիկիա Հայաստան
Հայը 1988թ.-ին այս Հայաստանը չէր ուզում, երբ գործադուլ ու դասադուլ էր անում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more