▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի կինն առաջին անգամ նվաճել է Էվերեստի գագաթը

Հայազգի կինն առաջին անգամ նվաճել է Էվերեստի գագաթը Առաջին հայ կինը նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է Ալպինիզմի հայկական ֆեդերացիան: Հերոսուհին Իրինա Խարազովան է, ով ռուսական խմբի հետ մայիսի 20-ին Նեպալի ժամանակով ժամը 8-ին հասել է Էվերեստի գագաթ: Խումբը ղեկավարում է Ալեքսանդր Աբրամովը, ով արդեն 7-րդ անգամ է հասնում գագաթին, թիմի ավագը Լյուդմիլա Կորոբշենկոն է, ով նվաճել է Էվերեստի գագաթն արդեն 3-րդ անգամ:

Իրինա Խարազովան ապրիլի 24-ին Ֆեյսբուքում տեղադրել է լուսանկարներ, որտեղ նա ձեռքին պահել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշները` գրելով. «Էվերեստի բազային ճամբարում էլ չեմ մոռանում 101 տարի առաջ իրագործված հանցագործության մասին»:

Էվերեստը ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մետր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more