▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի գիտնականը՝ ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական

Ազգությամբ հայ գիտնական Վոն Թուրեկյանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական:

Ինչպես հաղորդում է Պետքարտուղարության կայքը, այս պաշտոնում Թուրեկյանը կզբաղվի միջազգային բնապահպանական իրավիճակի, գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության հետ առնչվող հարցերով, որոնք ազդեցություն են ունենում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:

Նախքան ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական նշանակվելը Վոն Թուրեկյանը եղել է Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի արտաքին կապերի զարգացման գծով տնօրենը: Գիտնականը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ է:

Նրա հայրը հայտնի երկրաքիմիկոս Կառլ Թուրեկյանն է, որը 2000թ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Աղբյուրը՝ civilnet.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more