▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանյան եվրոպամետների քարոզչության հիմնական սխալները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ա)Եվրոպայի դրականը ընդգծելու, տարածելու փոխարեն կենտրոնանում են Ռուսաստանի բացասականի վրա և իրենց քարոզչությունը կառուցում են «Տեսեք ինչ վատն է Ռուսաստանը», ոչ թե  «Տեսեք ինչ լավն է Եվրոպան» թեզի վրա:

Բ) Օգտվում են և տարածում կասկածելի աղբյուրներ, որոնք հիմնականում հակառուսական են, այլ ոչ թե եվրոպամետ: Այդ` ոչ հավաստի, երբեմն էլ ցնդաբանություն հանդիսացող նյութերը ճիշտ հակառակ ազդեցություն են ունենում քիչ թե շատ կիրթ մարդկանց վրա:

Գ)Ծաղրում են, նվաստացնում և քննադատում մեր ազգային ավանդույթները և սովորությունները: Դարեր ի վեր մեզանում հաստատվածը, արմատավորվածը վերացնելու փորձերը մարդկանց մոտ առաջացնում է սեփական դեմքը, եսը կորցնելու և ինկուբատորի ճուտ դառնալու վտանգի զգացում: 

Հավատացած եղեք, որ եվրոպական մեծ ընտանիքի մաս հանդիսացող ժողովուրդները պահպանում և փայփայում են իրենց ազգային տարրը` տոներից, երգ ու պարերից մինչև ծիսական ավանդույթներ:

Դ) Նույնականացնում են Եվրոպան և ԱՄՆը, ինչը բնավ այդպես չէ և չի բացառվում, որ մի օր կտեսնենք, թե ինչպես են նրանք առճակատվում:

Իզաբելլա Աբգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more