Մարտի 8-ին` տեղական ժամանակով ժամը 10:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.91⁰ և արևելյան երկայնության 44.26⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ |
Դիտեք նաև՝
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառումը․ «Տեղեկացնում ենք, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 09:26-ին Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ, որը բնական է։ Մասնավորապես, այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ |