▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տարվա մարզչին ընտրո՞ւմ են` ով է մտերմիկ հարաբերությունների մեջ ֆեդերացիայի հետ չափորոշիչով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շատ հետաքրքիր է, թե Հայաստանում տարվա լավագույն մարզչին ինչ չափորոշիչներով են ընտրում՝ ո՞վ ջերմ և մտերմիկ հարաբերությունների մեջ  է ֆեդերացիայի հե՞տ, թե՞ ով զգալի հաջողություններ է գրանցել անցնող տարվա ընթացքում:

Եթե առաջին չափորոշիչով է, ապա Վարուժան Սուքիասյանին տարվա լավագույն մարզիչ ընտրելը հասկանալի է, իսկ եթե երկրորդով, ապա տրամաբանությունը բացակայում է:

Մեռա պատռվելով, որ Աբրահամ Խաշմանյանին գնահատել է պետք:  Այդ մարդն իր թիմի հետ հոյակապ հանդես եկավ Եվրոպայի լիգայում, դրսում հաղթեց շոտլանդական թիմին, որին Փյունիկը կպարտվեր 0-12՝ խոշոր հաշվով, հետո հաղթեց Կայրաթին, Ալաշկերտն առաջնության աշնանային հատվածն ավարտեց առաջին հորիզոնականում և չեմպիոնի կոչման հավակնորդ է...

Թե՞ պետք է անպայման պայքարես թիմին մրցաշարային աղյուսակի «պադվալից» հանելու համար, որպեսզի արժանանաս լավագույնի կոչմանը: Երկու տարբերակ կա, որը Խաշմանյանը պետք է անի, որպեսզի արժանանա իսկական ու արժանի գնահատականի. կամ սկսի աստղեր իջեցնել երկնքից, կամ շատ լուրջ թիվ տալ ու անկրկնելի որակով ու թանկարժեք օճառ առնել... 

Մենուա Մեհրաբյան

Կարդացեք նաև` Ստիպված եմ արտագաղթել երկրից, քանզի Հ1-ը ճիշտը խոսելու համար ազատել է ինձ աշխատանքից. Մենուա Մեհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more