▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում պատրաստվելու է աշխարհի ամենամեծ «բրդուճը»

aysor.am-ը գրում է. «ՀայԲույս» 2016 խոտաբույսերի փառատոնի շրջանակներում պատրաստվելու է ամենամեծ միջազգային «բրդուճը», փոխանցում են փառատոնի կազմակերպիչները:

Հուլիսի 2-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում նախատեսված փառատոնի նպատակն է մարդկանց սովորեցնել, որ խոտաբույսերը գեղեցիկ, օգտակար, համեղ, ջերմ և խաղաղ են:

Փառատոնի կարգախոսն է՝ «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնը հնարավորություն կտա շատ բան սովորել, փորձել և վայելել։

«Փառատոնի հյուրերը կպատրաստեն և կհամտեսեն ամենամեծ միջազգային «բրդուճը»», - հայտնում են «ՀայԲույս» 2016 խոտաբույսերի փառատոնի կազմակերպիչները։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more