▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում նորածիններին տրվող անունների թոփ 10-ը

2015 առաջին հինգ ամիսներին ծնվել է 7 հազար 270 աղջիկ և 8 հազար 148 տղա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա նաև  տեղեկացրել է, որ  առաջին հինգ ամիսներին ծնված աղջիկներին և տղաներին ամենից շատ անվանակոչել են համապատասխանաբար Նարե և Դավիթ:

Ներկայացնում ենք առաջին հինգ ամիսների լավագույն տասնյակը.

Աղջիկներ՝ Նարե, Մարի, Մարիա, Անահիտ, Մանե, Միլենա, Մարիամ, Անգելինա, Անի, Էլեն

Տղաներ՝ Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Արման, Ալեն, Էրիկ, Արթուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more