▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հնչում է դժոխքի երաժշտությունը. Փոստանջյանը հաջորդ տարի կընդվզի

«Հայաստանում մարդիկ շարունակում են ապրել ոչ բարեկեցիկ պայմաններում և շուրջ  մեկ միլիոն մարդու աղքատությունը խոսում է այն մասին, որ այդ ընտանիքներում իրոք ողբերգություն է, ուստի ճգնաժամի հաղթահարումը հնարավոր է միայն ընդվզման միջոցով, ոտքի ենք հանելու ժողովրդին: Ընդվզումը նախատեսում ենք 2018 թվականին: Կարգախոսներն են՝ «Ընդվզի՛ր, մերժի՛ր սատանայի բանաձեւը» և «Դժոխքի երաժշտություն»-ը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի կողմից անարդարությունը հանդուրժելը պայմանավորված է լսելու ունակությունից զրկվելով: Բնակչությունը խոցելի է:

«Այսօր Հայաստանում հնչում է դժոխքի երաժշտությունը: Այն ներթափանցել է բոլոր բնագավառներ, հատկապես քաղաքական կառույցներ, իսկ միակ ելքը այս համակարգի մերժումն է՝ ընդվզմամբ, որը տեղի կունենա ՀՀ ողջ տարածքում, առանց բռնության: Տարբեր եղանակներ կան ընդվզման.հարկերի, վարկային պարտավորությունների բոյկոտ և այլն»,-նշեց նա:

Հարցին՝ կարծում է, շա՞տ մարդ կմիանա ընդվզմանը, Զարուհի Փոստանջյանը նկատեց.

«Առաջատարը պետք է լինի երիտասարդ սերունդը, որը ծնվել է անկախության տարիներին և կյանքի է կոչելու հեղափոխությունը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more