▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու, եւ ես ինձ համարում եմ դրա երաշխավորը. Փաշինյան

 

Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու: Այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանում կարող է գործունեություն ծավալել միայն այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների եւ տրամաբանության վրա:

«Հաճախ եմ լսում այսպիսի փաստարկներ, որ Հայաստանում բիզնեսը պաուզա է վերցրել, սպասում են, որ ընտրություններ լինեն, որից հետո տեսնեն՝ ինչ է տեղի ունենում: Եթե այս տրամաբանությամբ նայենք, մեկ տարի առաջ ընտրություն է եղել, եթե ընտրություններն այդքան շրջադարձային նշանակություն ունեն, դե եղել են դրանք 1 տարի առաջ, ի՞նչ եղավ 1 տարի հետո: Այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, անշրջելի է:

 

 

 

 

 

 

 

Եթե նույնիսկ հաստատվի այնպիսի իշխանություն, որն ուզենա այդ անիվը հետ պտտել, հաջողություն չի ունենա, նույն ձեւով, նույն եղանակով շատ արագ կտապալվի: Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու եւ ես ինձ համարում եմ դրա երաշխավորը»,- ասել է վարչապետը:

Կարդացեք նաև՝ Որևէ մեկը չի կարող այլևս Ձեր բիզնեսում փայ մտնել կամ նալոգ դնել...Նիկոլ Փաշինյան

Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք. Նիկոլ Փաշինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more