ArmComedy-ն գրում է. Համաձայն վերջին չափումների 2015թ. առաջին կիսամյակում կարձանագրվի կոռուպցիոն ռիսկերի վստահ երկնիշ աճ: Կառավարությանն առընթեր Չափումների և ցուցակների վարչությունում 13% աճի լուրն ընդունել են մեծ խանդավառությամբ:
«Վերջին տարիներին գնալով նվազում էին այն ոլորտները, որտեղ մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր, որտեղ էական աճ էինք արձանագրում, ուստի չենք կարող չուրախանալ մեր յուրաքանչյուր հաջողությանը», – նշեց վարչության պետՎարդան Մաչախչյանը: Նա գտնում է, որ պետք չէ ունեցածով բավարարվել, այլ պետք է շարունակել նույն քրտնաջան աշխատանքը, որպեսզի ռիսկերը մոտ ապագայում վերածվեն շոշափելի կոռուպցիոն դեպքերի:
«Ռիսկերով բավարավել, նշանակում է տեղում դոփել, այդ ռիսկերը հղի են հստակ կոռուպցիոն սկանդալներով` այսինքն ևս մի քամի ցուցակներում և չափումներում երկիրը կարող է վստահ զբաղեցնել առաջատար դիրքեր», – ընդգծեց Մաչախչյանը, հորդորելով ամուր դիմադրել ներկայիս հաջողություններին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում