Քարոզարշավի 2-րդ օրը Խնձորեսկ գյուղում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։
Գյուղացիները բարձրաձայնեցին հատկապես ոռոգման ջրի սակավության, գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, բերքի իրացման դժվարությունների և անասնապահության զարգացման հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանը: Կարևորվեց այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան գյուղացիներին ոչ միայն պահպանել իրենց տնտեսությունները, այլև զարգացնել դրանք՝ ապահովելով համայնքի կայուն ապագան:


