▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

***

Թարմացված․ Երկրաշարժը տեղի է ունեցել  Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի,
Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

Թարմացված․ «Երևանի ժամանակով 09:27-ին երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու մարզում՝ օջախի 10 կմ խորությամբ, 4,38 մագնիտուդով: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40,91⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով։

Աղբյուր՝ ԱՄՆ երկրաբանական ծառայություն»,-գրում է Լևոն Ազիզյանը:

***

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել․ այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, սական ֆեյսբուքյան օգտատերերը հայտնում են իրենց քաղաքներում գրանցված ցնցումների մասինԼ

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն,օրինակ,  գրել է․ «Հզոր ցնցում Գյումրիում, առնվազն 4-5 բալ...հենց այս պահին»:

«Շատ, շատ ուժեղ երկրաշարժ էր նոր. Կոմիտասում. մոտ մի րոպե կոնկրետ ճոճում էր, ձեզ մոտ՞»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more