▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում բնակչության 50 տոկոսն աղքատ է

Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այն հռչակվել է 1992թ-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

«Աղքատությունը զարգացած և ոչ թե աղքատ երկրների արատ է: Աղքատների 70 տոկոսն ապրում է հարուստ երկրներում: ԱՄՆ-ում աղքատ է համարվում 44 միլիոն, ԵՄ-ում՝ 87, ՌԴ-ում՝ 20 միլիոն մարդ: Հայստանը միջազգային վարկանիշով 129 երկրների շարքում 33-րդ տեղն է զբաղեցնում՝ աղքատների թվաքանակով, Ադրբեջանը՝ 41: Երևանում աղքատության շեմից ներքև է բնակչության 40, մարզային համայնքներում 64 տոկոսը: Հարուստների թիվը Հայաստանում մեկ տոկոս է, ունևորներինը՝ 15:

Մեր երկրում աղքատ է ազգաբնակչության մոտ 50 տոկոսը, որից 19 տոկոսը ընչազուրկ է: Ամեն 6-րդ ընտանիք ապրում է դրսից եկած փողերով, 25 տոկոսը պետությունից նպաստ է ստանում, ամեն 3-րդն ապրում է իր աշխատավարձով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով՝ Եվրոպայում աղքատ է համարվում այն մարդը, ով չունի ավտոմեքենա, չի կարող օրը մեկ հավի, ձկան, տավարի միս ուտել, չունի ավտոմեքենա, հեռուստացույց, լվացքի մեքենա և չի կարողանում գոնե մեկ շաբաթ կազմակերպել իր հանգիստը.

«Երբ հարցումներ էինք անում, թե որքան գումար է անհրաժեշտ, որ ձեզ հարուստ համարեք, մարդ կա, որ իր համար լույս, ջուր, սնունդ լինի՝ նորմալ է,մադիկ էլ կային, ովքեր  մի քանի հազար դոլար ունենալն էին կարևորում»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նկատում է՝ 

«Ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին 150 միլիարդ դոլար է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք մի քանի խոշոր ձեռնարկություն հիմնել ու ծավալել փոքր և միջին բիզնեսը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more