«Իրազեկ քաղաքացիներ պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանի վրա Ուկրաինական հարվածների արդյունքում Հայաստանում բենզինը կէժանանա։
Ինչպես գիտեք, Ուկրաինական հարվածների արդյունքում Ռուսաստանում բենզինի դեֆիցիտ է և ԵԱՏՄ անդամ երկրները ստիպված են հաճախ բենզինն առնել երրորդ երկրներից (Ռումինիա, Բուլղարիա և այլն), բայց այդ բենզինը մաքսատուրքով հարկվելու արդյունքում թանկանում է։
Այդ խնդրի հասցեագրման համար ԵՏՀ խորհուրդը որոշել է մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել բենզինի, դիզելային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։
Կարծում եմ, շատ մոտ ապագայում Հայաստանում մի 5 տոկոսով կնվազի Շելլի բենզինի գինը։ Պետք է, որ մյուս ցանցերի վրա էլ ազդի»։
***
ՀՀ կառավարություն պաշտոնական էջը հայտնում է․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։ Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց»։ Դիտեք նաև՝ |