▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները․ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ․ Ալիև

Ես վստահ եմ, որ այսօր Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները:

«Ինչպես ձեզ հայտնի է, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը» (չակերտները՝ Asekose.am-ի), որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,-ասել է Ալիևը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more