Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը, այդ թվում ԼՂ 7 շրջանների գրավման համար․ Լավրով
«Անկախացումից հետո Հայաստանն օգտագործել է ռուսական զենքը։ Ռուսական զենքը նաև Աֆրիկայում է օգտագործվում, Մոզամբիկի դրոշի վրա նույնիսկ Կալաշնիկով ինքնաձիգ կա»,–ասաց նա։
ՌԴ ԱԳ նախարարը Երևանում ասաց, որ Հայաստանի առաջին ղեկավարներից որևէ մեկը երբևէ չի առաջարկել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Ռուսաստանի չմատակարարված զենքի հարցն այսօր քննարկել ենք, այն կարգավորվել է, վճարումները այլ նպատակով կօգտագործվեն. Լավրով
«Այն իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունը պայքարում է ամբողջ Եվրոպայի դեմ, նա չի կարող ժամանակին կատարել իր բոլոր պարտավորությունները, բայց փորձում է. մի շարք համակարգեր փոխանցվում են հայկական կողմին»,–Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարարը։
Նշեց` այլ երկրներից զենք գնելը ՀՀ ինքնիշխան իրավունքն է։
***
Ղարաբաղի հարցում ոչ ոք ՌԴ-ին չի կարող մեղադրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։ Լավրովը նշել է, որ վերջին առնվազն 20 տարիների ընթացքում Ղարաբաղի հարցում ՌԴ-ն հանդես է եկել բազմաթիվ առաջարկություններով, որոնք ապահովում էին խնդրին արդարացի մոտեցում՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ «Մասնավորապես ՌԴ-ի կողմից առաջարկվել էր վերադարձնել ադրբեջանական 7 շրջաններից 5-ը՝ որպես առաջին քայլ, և որպես անցումային փուլ՝ պահպանել ՀՀ-ն Ղարաբաղի հետ կապող Լաչինի և Քելբաջարի շրջանները՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը թողնելով հետագա սերունդներին, ինչն ավելի լավ տարբերակ կլիներ, քան ինչ-որ կա հիմա»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ՌԴ-ի կողմից փոխզիջումային այս առաջարկները մերժվել են, և դա նույնպես ընտրության իրավունք է։ *** |
Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Ջերմուկի դեպքերին համապատասխան ու դաշնակցային պարտավորություններին բնորոշ արձագանք են ցուցաբերել և հանդես եկել գործնական առաջարկներով։ Այս մասին հայտարարաել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ի կողմից համապատասխան արձագանք չի եղել Ջերմուկի դեպքերի հետ կապված, Լավրովն ասել է․ «Չգիտեմ՝ որն է համապատասխան արձագանքը ձեր ընկալմամբ, բայց ՀԱՊԿ-ի կողմից նման արձագանք եղել է՝ կոնկրետ առաջարկներով, մասնավորապես՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղաված դիտորդական առաքելություն ուղարկել»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ առաջարկները մերժվել են ՀՀ իշխանությունների կողմից և փոխարինվել ԵՄ դիտորդական առաքելությամբ։ *** Տարածաշրջանում ծագող խնդիրները պետք է լուծեն տվյալ երկրները և նրանց մերձավոր հարևանները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։ «Մենք դեմ չենք, որ ոչ տարածաշրջանային երկրները զարգացնեն իրենց հարաբերություններն այն ուղղությամբ, որ նման փոխազդեցությունն ուղղված չլինի լարվածություն ստեղծելուն, աշխարհաքաղաքական խաղերի համար այստեղ գտնվող երկրների շահերն անտեսելուն»,- ասել է Լավրովը։ |