▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է THE PEN գրական հեղինակավոր մրցույթին

Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է THE PEN գրական հեղինակավոր մրցույթին: Մրցույթն անցկացվում է 79-րդ անգամ:

Մեր երկիրը ներկայացնելու է արձակագիր Էդգար Կոստանդյանը՝   «Որբանոց» վեպով:

Գրքի խմբագիրն է Լենա Կոստանդյանը:

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են «Ասեկոսե ՍՊԸ-ն», Asekose.am լրատվական  կայքը և «Apaga production»-ը, պատվիրակության ղեկավարներն են Արամ Հարությունյանն ու Լիզա Ղևոնդյանը:

THE PEN-ն աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցույթներից մեկն է, ժյուրիի կազմում են այնպիսի աշխարհահռչակ գրողներ, ինչպիսիք են Պաուլո Կոելյոն, Օրհան Փամուկն ու ուրիշներ:

Մրցույթը մեկնարկում է օգոստոսի 27-ին,  Բելգիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more