▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանից բողոքող իմ սիրիահայ եղբայր, երբ Հալեպում մի արաբ ավտոն վրադ էր քշում, ի՞նչ էիր անում

«Մի հատ 888 համարով ավտոն վրեդ քշում է, չես կարող խոսել, կամ՝ Լիսկայի 777 համարով ավտոն անցնում է վրայովդ, չես կարող խոսել»,- դժգոհում էր այսօր Հայաստանի Կանադա  հեռացող սիրիահայերից մեկը:

Այս առիթով ֆեյսբուքյան օգտատեր Աղասի Միքայելյանը գրում է.

«Մտքերս տակնուվրա են լինում: 
Ինչից ա, որ Հայաստանից ամեն հեռացող մի հատ նենգ բան ա խոսում նոր հեռանում: 
Չգիտեմ, գուցե իրենք էլ են ամաչում հեռանալու փաստից, և ինչ որ բանից կառչելը արդարացնում ա հեռանալու փաստը? 
Էսօր մի հոդված կարդացի, որտեղ սիրիահայ ինչ որ մեկը, որպես հեռանալու պատճառ նշում էր, որ 777 համարներով ավտոն քշում ա վրադ չես կարողանում ձայն հանել: 
Էս արդեն աբսուրդ ա: Էդ ում վրա են ավտոյով քշել: Ինչ կարողանում ենք սիրիահայ եղբայրների համար, համենայն դեպս լիքը մարդիկ անում են: Անձամբ ես սիրիահայ աշակերտներ եմ ունեցել, որոնց հետ անվճար պարապել եմ, սիրիահայերի խմորեղեններն ենք միշտ առնում ես ու հարազատներս ու շատ ընկերներս: Հիմա սենց մի հոգի թքել հեռացել ա, անուն են դնում, թե սիրիահայերը թողնում գնում են: 
Հ.Գ. իմ սիրիահայ եղբայր, երբ Դամասկոսում ու Հալեպում մի արաբ կամ ալևի ավտոն վրադ էր քշում, ինչ էիր անում»?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more