▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի վարչապետն արգելել էր մեզ բանակից որևէ մեկի հետ խոսել կամ կապ հաստատել. Լևոն Մնացականյան

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին 7 ղեկավարների և ևս 8 հայ գերիների շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչպես նաև երկու գերիներ՝ Էրիկ Ղազարյանն ու Վասիլի Բեգլարյանը։

168.am-ը գրում է, որ ըստ ադրբեջանական Report-ի՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանն իր ցուցմունքում հաստատել է իր մասնակցությունը Ադրբեջանի դեմ պատերազմին Հայաստանի կանոնավոր բանակի կազմում։

«Ես մասնակցել եմ Ադրբեջանի դեմ պատերազմին Հայաստանի կանոնավոր բանակի կազմում, բայց բացի սրանից չեմ ուզում ասել, թե ինչ հրաման է եղել, բոլորդ էլ գիտեք։

Ընդհանուր առմամբ բանակի հետ կապ չի եղել աշխատանքից ազատվելուց հետո։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more