▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ռուսական ռազմակայան կբերեն պահակային շներ.168.am

 

Ռազմափոխադրական ավիացիայի ինքնաթիռներով Դոնի Ռոստովից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան կտեղափոխեն տասը պահակային շներ, որոնք նախատեսված են զինապահեստների եւ մարտական տեխնիկայի հավաքակայանների պահպանության համար:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պահակային շներին Դոնի Ռոստով են բերել մերձմոսկովյան կինոլոգիական ուսումնական կենտրոնից, որտեղ դրանք հատուկ պատրաստություն են անցել: Շներին կօգտագործեն ինչպես ստացիոնար պահակակետերում, այնպես Էլ ազատ պահակության մեջ:
Չորսոտանի պահակները հիմնականում ծառայում են գիշերային ժամերին եւ եղանակային բարդ պայմաններում, երբ մարդու համար դժվար Է օբյեկտի մատույցները հսկել անվտանգ հեռավորության վրա: Շունն զգում Է մարդու մոտենալը եւ կարող Է այդ մասին նախազգուշացնել զինվորական պահակներին:
Պահակային ծառայության մեջ օգտագործվում են հիմնականում այնպիսի ցեղատեսակների շներ, ինչպիսիք են՝ գերմանական, արեւելաեվրոպական եւ կովկասյան հովվաշները: Նաեւ հանդիպում են ռոտվեյլերներ եւ նույնիսկ այնպիսի հազվագյուտ ցեղատեսակ, ինչպիսին բելգիական հովվաշունն Է:
Ներկայում ՌԴ Հարավային ռազմական օկրուգում ռազմական օբյեկտների պահպանության գործում ներգրավված են տարբեր ցեղատեսակների շուրջ 300 պահակային շներ:

168.am-ը գրում է.Ռազմափոխադրական ավիացիայի ինքնաթիռներով Դոնի Ռոստովից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան կտեղափոխեն տասը պահակային շներ, որոնք նախատեսված են զինապահեստների եւ մարտական տեխնիկայի հավաքակայանների պահպանության համար:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պահակային շներին Դոնի Ռոստով են բերել մերձմոսկովյան կինոլոգիական ուսումնական կենտրոնից, որտեղ դրանք հատուկ պատրաստություն են անցել: Շներին կօգտագործեն ինչպես ստացիոնար պահակակետերում, այնպես Էլ ազատ պահակության մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more