▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ռուսական ռազմաբազայում կառուցվում է տանկերի ստորջրյա վարման ավազան

Ռուսաստանի ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Ալագյազ» բարձր լեռնային հրաձգարանում սկսվել են տանկերի ստորջրյա վարման մարտական պատրաստության նորմատիվներն իրականացնելու համար նախատեսված հատուկ ջրավազանի կառուցման և համալրման աշխատանքները:

Այս մասին հայտնում են ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից:

100x75 մետր չափեր ունեցող հատուկ բետոնապատ ջրավազանը թույլ կտա տանկային ստորաբաժանումների զինծառայողներին անվտանգ կերպով մշակել մինչև 5 մետր սուզմամբ ստորջրյա վարման նորմատիվները: Ստորջրյա վարման պարապմունքների նախաշեմին տանկային անձնակազմերը կանցնեն տեսական և պրակտիկ նախապատրաստական դասընթացներ:

Տանկային անձնակազմերը կսովորեն զրահատեխնիկան համալրել հատուկ միջոցներով՝ պատրաստելով տանկերը ստորջրյա պայմաններում վարելուն, ինչպես նաև զրահատեխնիկայի հեղեղման, թթվածնային քաղցի, թունավոր նյութերով և պայթյունի ալիքով խոցվելու գործողությունների պլանին: Տանկային անձնակազմերի նախապատրաստման կարևոր առանձնահատկություններից է այն, որ մեխանիկ-վարորդները կտիրապետեն տեսանելիության լիարժեք բացակայության էքստրեմալ պայմաններում և միայն գիրոկողմնացույցի կիրառմամբ զրահատեխնիկան վարելուն:  Ուսումնական վարժանքների անցկացման համար նախատեսված ջրավազանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2016թ-ի օգոստոսին:   

Նախկինում Ռուսաստանի ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի՝ Հարավկովկասյան տարածաշրջանում տեղակայված զինծառայողները տանկերի ստորջրյա վարման պարապմունքներն անց էին կացնում ՌԴ տարածքում տեղակայված ուսումնական կենտրոններում և զորամասերում:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more