▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքական դաշտը խոպան չէ. Խաչատուր Քոքոբելյանը` Արա Աբրահամյանի մասին. armlur.am

Armlur.am-ը գրում է. ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով, ցանկացած  մարդ, ով ՀՀ քաղաքացի է և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել: Զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց պատգամավորը` անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանի քաղաքական կյանք մուտք գործելու հայտարարություններին: Վերջինս հավելեց, որ այն հայտարարություններով որով հանդես է գալիս Արա Աբրահամյանը, քաղաքականություն չեն մտնում:

«Եթե մարդու համար առաջնային են այլ երկրների պետության շահերը և մարդու ընկալման մեջ այլ նախադրյալներ են կարևորագույն և անսխալական, ապա այդ մարդը Հայաստանի քաղաքականության դաշտում պետք է պահանջված չլինի: ՀՀ քաղաքական դաշտը խոպան չէ` ով երբ ցանկանա, ինչպես ցանկանա այդպես էլ մուտք գործի»,- հավելեց նա: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more