▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքացին Թուրքիայում իսլամ է ընդունել

 

Հայաստանի քաղաքացի Զաիրա Պողոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել: Թուրքական «Hürriyet» թերթը գրում է, որ Զաիրա Պողոսյանը, ուսումնասիրելով իսլամը, ազդվել է և մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Զաիրան, Բոլու քաղաքում  տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը դարձել է իսլամի հետևորդ: Սահմանված արարողությունից հետո նա իր համար ընտրել է նոր անուն՝ Զեհրա:
«Շատ երջանիկ եմ, որ մահմեդականությունն եմ ընդունել: Հիմա ապրում եմ մուսուլման լինելու ոգևորությունն ու երջանկությունը»,- ասել է հայ կինը` նշելով, որ շատ է տպավորվել և ազդվել իսլամից:
Մուֆթի Իզանի Թուրան էլ Պողոսյանին տեղեկություներ է փոխանցել իսլամի մասին և Ղուրան ու կրոնական այլ գրքեր նվիրել:

ermenihaber-ը գրում է.Հայաստանի քաղաքացի Զաիրա Պողոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել: Թուրքական «Hürriyet» թերթը գրում է, որ Զաիրա Պողոսյանը, ուսումնասիրելով իսլամը, ազդվել է և մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Զաիրան, Բոլու քաղաքում  տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը դարձել է իսլամի հետևորդ: Սահմանված արարողությունից հետո նա իր համար ընտրել է նոր անուն՝ Զեհրա:«Շատ երջանիկ եմ, որ մահմեդականությունն եմ ընդունել: Հիմա ապրում եմ մուսուլման լինելու ոգևորությունն ու երջանկությունը»,- ասել է հայ կինը` նշելով, որ շատ է տպավորվել և ազդվել իսլամից:Մուֆթի Իզանի Թուրան էլ Պողոսյանին տեղեկություներ է փոխանցել իսլամի մասին և Ղուրան ու կրոնական այլ գրքեր նվիրել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more